Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Սիրիահայ բժիշկներն ապահովվում են աշխատանքով

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հերթական հանդիպում է ունեցել վերջին շրջանում Սիրիայից գաղթած բժիշկների հետ։ Քննարկման հիմնական թեման նրանց աշխատանքի տեղավորման հարցն էր։ Հանդիպմանը ներկա էին գրեթե բոլորը` մոտ 50 բժիշկ, որոնցից 20-ն արդեն ապահովվել է աշխատանքով։

 

Դեռ նախորդ հանդիպման ընթացքում մի խումբ սիրիահայ մասնագետներ մասնավոր առանձին կլինիկա բացելու ցանկություն էին հայտնել։ Այս անգամ ավելի հստակեցվեց, թե նախարարությունն ինչ հարցերում կարող է աջակցել, և այդ ուղղությամբ Դերենիկ Դումանյանն իր տեղակալներին կոնկրետ հանձնարարականներ տվեց։

 

Մեկ անգամ ևս ճշգրտվեցին նախարարությունում սիրիահայ գործընկերների մասին հավաքագրված տվյալները` ով ինչ մասնագիտություն ունի և որ ոլորտում է նախընտրում աշխատել։ Հենց քննարկման ընթացքում բժիշկներից մեկը համաձայնեց աշխատել մոտակա մարզում։ Մի քանի ստոմատոլոգների և երկու դեղագետի ևս կոկրետ աշխատանք առաջարկվեց։ Որոշ առաջատար մասնագետներ էլ ցանկություն հայտնեցին զբաղվել նաև դասախոսական աշխատանքով` ինչպես Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, այնպես էլ` ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական քոլեջներում։ Դերենիկ Դումանյանը վստահեցրեց, որ հանդիպման ընթացքում բարձրացրած հարցերին մոտ օրերս լուծում կտրվեն, և բոլոր մասնագետներին աշխատանք կառաջարկվի։ Այդ նպատակով նախարարը խոստացավ բանակցել նաև մասնավոր դեղարտադրողների հետ։

 

Սիրիահայ բժիշկների խնդրանքով այսուհետ յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը պարբերաբար հանդիպումներ կկազմակերպվեն նախարարի հետ։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ